Մուտք


haymanuk

Մեր մասին

Շահառուներին

about-us-hands.png

Հայ Մանուկի մասին

«ՀԱՅ» ասոցիացիան հիմնադրվել է Տիգրան Հակոբյան Հովհաննիսյանի կողմից Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Շարժառիթը եղել է նրա ընկերոջ հետ կապված մի պատմություն, ով ավտովթարի պատճառով զրկվել էր երեխա ունենալու հնարավորությունից: Հայաստանում ապրող իր մանկության ընկերոջն օգնելու համար Տիգրան Հակոբյանի նախաձեռնությամբ իր ընկերների շրջապատում գումար է հավաքվում և ուղարկվում նրան՝ արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու համար: Ցավոք, բժիշկները փաստում են, որ այս դեպքում միջմատությունն անհնար է իրականացնել և արդյունքի հասնել: Հավաքված գումարն ընկերներից ոչ ոք, իհարկե, չի ցանկանում ետ վերցնել: Փոխարենը այդ նպատակով հովանավորում են կարիքավոր մեկ այլ զույգի: Արդյունքը՝ ծնվում է եռյակ՝ երկու աղջիկ, մեկ տղա: Ընկերների ոգևորությունն անսահման էր, և շարունակում են Իսպանիայում, ինչպես նաև այլ երկրներում ապրող մյուս ընկերներից գումար հավաքել ու հովանավորել Հայաստանում ապրող ևս երկու ընտանեկան զույգի: Երկուսի մոտ էլ չի ստացվում: Սակայն ոչ Տիգրանը, ոչ ընկերները չեն հուսահատվում և հովանավորում են ևս երկու զույգի: Նրանցից մեկի դեպքում գրանցվում է հղիություն: Արդյունքում ստեղծվում է «ՀԱՅ» ասոցիացիան՝ «Հայ մանուկ» ծրագրով։ Ասոցիացիան սկսում է ընդլայնել իր գործունեությունը՝ Վալենսիայից տարածվելով Հայաստան: Հայաստանում ստեղծվում է գրասենյակ, որի ղեկավարն է դառնում Լիլիթ Ադիբեկյանը: Վերջինիս անշահախնդիր նվիրվածությամբ՝ ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը սկսում է լայն գործունեություն ծավալել: 

Որոշ ժամանակ անց Տիգրան Հակոբյանը պատահաբար մի սեղանի շուրջ ծանոթանում է Լոս Անջելեսում ապրող Արթուր Գալստյանի և նրա ռուսաստանաբնակ ընկերոջ՝ Արթուր Ջիլավյանի հետ, պատմում նրանց «ՀԱՅ» ասոցիացիայի գործունեության մասին: Ոգևորվելով ծրագրից ու դրա նպատակից՝ նրանք հանձն են առնում մեկական ընտանիքի հովանավորություն: Իսկ Արթուր Գալստյանի հետ համատեղ որոշվում է բացել «ՀԱՅ» ասոցիացիայի մասնաճյուղը ԱՄՆ-ում: Մասնաճյուղը ստեղծվում է և կոչվում «Հայ Նորթ Ամերիկա»: Սկսվում է ասոցիացիայի աշխատանքը նաև ԱՄՆ-ում՝ Արթուր Գալստյանի ղեկավարությամբ: Բացի ամերիկյան մասնաճյուղի աշխատանքը համակարգելուց Արթուր Գալստյանն այս ընթացքում անձամբ հովանավորել է շուրջ երկու տասնյակ հայ ընտանիքների:  

Այն բանից հետո, երբ արդեն ծնվել էին մի քանի տասնյակ երեխաներ, «ՀԱՅ» ասոցիացիային է միանում նրա գլխավոր հովանավոր, ամերիկահայ բժիշկ Գևորգ Սեդրակյանը, ինչի շնորհիվ ասոցիացիայի գործունեությունը՝ իր «Հայ մանուկ» ծրագրով, սկսում է մեծ թափ հավաքել:  

Այս ամբողջ ընթացքում ասոցիացիան նախաձեռնել և իրագործել է նաև այլ բնույթի բարեգործական ծրագրեր, մասնավորապես «Քովիդ-19» համաճարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում, ծրագիր՝ կապված զինվորների ընտանիքներին հետ, և այլն: Այժմ էլ մշակվում են նոր ծրագրեր, սակայն «ՀԱՅ» ասոցիացիայի առաքելությունը «Հայ Մանուկ» ծրագիրն է:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է բարձրացնել ծնելիության մակարդակը հայ ընտանիքներում

about-us-pregnant-women.png

Մեր տեսլականը

Հայրենիք, որտեղ ընտանիքի պլանավորման ժամանակակից ձերքբերումները հասանելի են յուրաքանչյուր հայ ընտանիքի

about-us-pregnant-family.png

Մեր արժեքները

homeland.svg
Հայրենիք

Հայ մանուկները ամուր ինքնություն, պետականություն, տնտեսություն և մշակույթ ունեցող հայրենիքի հիմքն ու ապագան են

family.svg
Ընտանիք

Հայ մանուկի ծնունդը ամբողջականացնում է լիարժեք հայ ընտանիքը

light.svg
Հույս

Հաջողության հասնելու հավատ՝ դիմակայելով ու հաղթահարելով դժվարությունները

caring.svg
Հոգատարություն

Ընդունում, կարեկցում, աջակցում, լուծումների և օգնության տրամադրում

honesty.svg
Ազնվություն

Ազնիվ և բաց համագործակցության հաստատում, պահպանում և զարգացում

transparency.svg
Թափանցիկություն

Բաց, հասկանալի, հասանելի և հաշվետու ենք Շահառուների, Հանգանակողների, Գործընկերների և աջակիցների առջև

Մեր թիմը

IMG-20240329-WA0012.jpg

«ՀԱՅ» ասոցիացիայի հիմնադիր նախագահ

Տիգրան Հակոբյան Հովհաննիսյան
IMG-20240329-WA0010.jpg

«ՀԱՅ» ասոցիացիայի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար

Արթուր Գալստյան
female.png

Համակարգող

Անահիտ Ասատրյան
female.png

Օպերատոր

Արինա Հարությունյան
female.png

Խորհրդատու

Մարինա Ղազարյան
male.png

Կամավոր

Հովհաննես Բերբերյան

Մեր հաշվետվությունները

about-us-reports.png

Հայ Մանուկ նախագծի եռամսյակային և տարեկան հաշվետվությունները

Տարեկան Հաշվետվություն

2023

donation-family.png

Ձեր հանգանակություններն օգնում են ընտանիքներին նոր կյանք պարգևել

Ինչպես հանգանակելplay
haymanuk

ՀՀ, ք․ Երևան, Երվանդ Քոչար 5

ԱՄՆ, Կալիֆորնիա 91602, Նորթ Հոլիվուդ, 4729 Լաքշերիմ

info@hyemanuk.org

appStoregooglePlay
Բաժանորդագրվել

Նախագծում և մշակում

vtg

Copyright © 2023