Մուտք
Յուրաքանչյուր տարի Հայ Մանուկ նախագծի կողմից իրականացվում է վիճակահանության միջոցառում։ Միջոցառման նպատակն է ֆինանսավորման հերթին սպասող Շահառուներին հնարավորություն ընձեռել ավելի շուտ ստանալ ֆինասավորում։
Առաջիկա վիճակահանություն՝ 26 Հոկտեմբեր 2024
Վիճակահանության վայրի և ժամի մասին դեռ կհայտնենք
Երկրորդ վիճակահանության մասնակից 5 զույգերի հովանավորեց ամերիկահայ բարերար Հեղինե Բոլոյանը։ Այդ ընտանիքներից մեկում 7 տարվա սպասումից հետո տղա ծնվեց:
11 տարի սպասված երեխան ծնվեց «Հայ Մանուկ» ծրագրի երկրորդ վիճակահանության շահումով։
Տուն ենք ճանապարհում առաջին վիճակահանությամբ ծնված ևս մեկ երեխայի: «Հայ Մանուկ» ծրագրի առաջին վիճակահանության գլխավոր հովանավորն էր «Աստղիկ» բկ-ն: 13 տարի սպասված այս փոքրիկը՝ Նորիկը, ծնվեց այդ հովանավորության միջոցով:
«Հայ Մանուկ» ծրագրի առաջին վիճակահանության սպասված պտուղները: Անգամ վիճակահանության չշահած տոմսով է նման հրաշք կատարվում: Ալենի ծնունդը այլ կերպ չեն էլ անվանում 14 տարի սպասող ընտանիքում:
Տարբեր հայացքներ ունեցող, բայց մի նպատակի շուրջ համախմբված մարդկանց շնորհիվ սկիզբ դրվեց 152 երազանքի՝ 152 հայ մանուկի պատմության։ Առջևում հաջորդ՝ ամենասպասված փուլն է. «Հայ մանուկ» ծրագրի 3-րդ վիճակահանության մասնակիցները կհանդիպեն իրենց բժիշկներին։
Ահա, այսպես գոհ ու բարձր տրամադրությամբ՝ ստացված միջոցառումից հետո: «ՀԱՅ» ասոցիացիայի երրորդ վիճակահանության կազմակերպիչներն են: Շնորհակալություն մեր կազմակերպչական թիմին, օրուգիշեր ջանք չխնայելու համար հատուկ շնորհակալություն Նարե Արամյանին և Անուշ Սարգսյանին:
Ֆինանսավորվեցին «ՀԱՅ» ասոցիացիայի «Հայ Մանուկ» ծրագրի երրորդ վիճակահանության մասնակիցներից ԲՈԼՈՐԸ:
«Կֆինանսավորվեն բոլորը»՝ հնչեց «ՀԱՅ ՄԱնՈՒԿ» ծրագրի երրորդ վիճակահանության ժամանակ: Հայտարարողն, իհարկե, բարերարն ինքը չէր: Միայն այդ պահին 60 զույգի ֆինանսավորումը ստանձնած մարդը ոչ միայն խուսափեց երևալ, այլ ավելին՝ փորձում էր թաքնվել բոլոր տեսակի շնորհակալական խոսքերից: Նրան ճանաչողները չզարմացան, իհարկե. հարյուրավոր բարեգործություններ կատարվել են հենց այդպես՝ լուռ, համեստ, ստվերում մնալով: Բայց մեր տեսախցիկից, իհարկե, խուսափել չհաջողվեց նրան, և ոչ էլ մեր համեստությունն է այդքան «անսահման», որովհետև մենք չպատմել ու չներկայացնել պարզապես չենք կարող: Նման մարդկանց արժևորումը հենց ազգանվեր գործերից մեկը պիտի լինի: Մեր բոլոր շահառուների անունից շնորհակալություն «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի բարերար Գևորգ Սեդրակյանին:
«ՀԱՅ» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանի ամփոփիչ խոսքը «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 2-րդ վիճակահանության վերաբերյալ:
Վիճակահանության մասնակիցների ցուցակը
📣📣«ՀԱՅ» ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 2-րդ վիճակահանության ժամանակ կֆինանսավորվի 100❣❣ ընտանիք: ✅Գրանցման վերջնաժամկետ՝ 15. 10. 2021:
«ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի առաջին վիճակահանության արդյունքում լույս աշխարհ եկավ ևս մեկ փոքրիկ՝ Մարիամը: Աղջիկը ծնվեց ծնողների 10 տարվա սպասումից հետո: Վիճակահանության այս հաջողակ տոմսը (թիվ 1626) արկղից հանել էր ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա ընտանիքի ֆինանսավորմամբ էլ ծնվեց մեր փոքրիկը: Մարիամը ծնվել է Աստղիկ բժշկական կենտրոնում (բժիշկ-ռեպրոդուկտոլոգ՝ Կարինե Էդուարդի Կիրակոսյան): ՀԱՅ ասոցիացիան ուրախությամբ շնորհավորում է երջանիկ ընտանիքին և «ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ» բոլոր աջակիցներին: Շնորհակալություն ծրագրի բոլոր բարերարներին:
📣«ՀԱՅ» ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 2-րդ վիճակահանության ժամանակ կֆինանսավորվի 100❣ ընտանիք: ✅Գրանցման վերջնաժամկետ՝ 15. 10. 2021
«ՀԱՅ» ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 2-րդ վիճակահանության ժամանակ կֆինանսավորվի 100 ընտանիք: Գրանցման վերջնաժամկետ՝ 15. 10. 2021:
«ՀԱՅ» ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 2-րդ վիճակահանության ժամանակ կֆինանսավորվի 100 ընտանիք: Գրանցման վերջնաժամկետ՝ 15. 10. 2021:
«ՀԱՅ» ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի երկրորդ վիճակահանության մասնակցության համար հանգանակություն կատարելու ուղեցույց։
Մինչ այժմ քանի՞ զույգ է գրանցվել վիճակահանությանը մասնակցելու համար:
«ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի երկրորդ վիճակահանությանը կֆինանսավորվեն 100 ընտանիքներ: Ներկայացնում ենք վիճակահանության կազմակերպման ԿԱՐԳ-ը:
Զույգ երջանկություն՝ հարազատ դարձած մարդկանց հետ միասին Վիճակահանության հերթական տոմսի շնորհիվ ծնվեցին զույգ աղջիկներ: Սարգսյան ամուսինները երեխայի էին սպասում 6 տարի: Նրանց համար բախտավոր թիվը (համար 1283) արկղից դուրս բերեց «ՀԱՅ» ասոցիացիայի լավագույն ընկերներից ու աջակիցներից մեկը՝ Սուրեն Էլոյանը: Փոքրիկների ծնունդը իրականություն դարձավ «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ շնորհիվ բժիշկ-ռեպրոդուկտոլոգ Կարինե Էդուարդի Կիրակոսյանի: «ՀԱՅ» ասոցիացիայի, ծրագրի բարերարների և բժիշկների համատեղ ջանքերի արդյունքում ունեցանք հերթական, այս դեպքում՝ կրկնակի հաղթանակ:
Սփյուռքը՝ հանուն նոր ծնվող հայ մանուկների, քանի որ նրանց մեջ է ապագան❤ Անգնահատելի է այն մեծ դերը, որ ունեն Կալիֆորնիայի խանութներում տեղադրված բարեգործական արկղերը՝ տնօրենների բարի կամքի դրսևորմամբ, անգնահատելի է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների աջակցությունը, որ Հայաստանում շատ հայ մանուկներ ծնվեն🤱 Եվ, այո, ամեն մեկ դոլարն արժեք ունի, այնպես ինչպես մեր հավաքական ուժն է արժեք: Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք, շնորհակալ ենք, որ կիսում եք ապագայի մեր տեսլականը, որովհետև միասին մենք ոչ ենք ասում կորստին և այո՝ հաղթական ապագային
«ՀԱՅ» մանուկ ծրագրի վիճակահանության հերթական արդյունքը` ծնվել է զույգ երեխա` Արգիշտին և Անգելինան։ Ծրագրում գրանցման հերթական համարն էր 1293-ը: Վիճակահանության արդյունքում երջանիկ տոմսն արկղից դուրս էր բերել վիճակահանության հյուրերից, ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Մկրտչյանը։ «ՀԱՅ» ասոցիացիայի, Աստղիկ բժշկական կենտրոնի և բարերարների համագործակցության արդյունքում հաղթահարվեց ևս մեկ` 6 տարվա վաղեմություն ունեցող խնդիր։ «ՀԱՅ» ասոցիացիան ջերմորեն շնորհավորում է ծնողներին կրկնակի հրաշքի առթիվ։
Կարևոր հորդոր մեր շահառուներին. պատրաստվեք մասնակցել հաջորդ վիճակահանությանը։ Թե ինչու՝ կպատմի տեսանյութը։
Մեր առաջին վիճակահանության առաջին արդյունքը. Փոքրիկն արդեն տանն է։
Վիճակահանության արդյունքում հաղթած զույգերից ևս մեկն այսօր մեզ ուրախություն պարգևեց՝ ծնվեց նրանց առաջնեկը` Արթուրը։ Հիշեցնենք, որ զույգի ծրագրում գրանցված հերթական համարն էր 1148-ը։ Վիճակահանության մասնակցության շնորհիվ է, որ նրանք այլևս հերթում չեն սպասում և այսօր ունեն իրենց առաջնեկին։ Վիճակահանության արկղից հաջողակ տոմսը դուրս էր բերել Երևանի քաղաքապետարանի երկար տարիների սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ «ՀԱՅ» ասոցիացիան ջերմորեն շնորհավորում է ծնողներին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։
❗❗❗ Ուշադրություն ❗❗❗ Վիճակահանությանը հաղթած շահառուներ՝
ՀՀ, ք․ Երևան, Երվանդ Քոչար 5
ԱՄՆ, Կալիֆորնիա 91602, Նորթ Հոլիվուդ, 4729 Լաքշերիմ
info@hyemanuk.org
Copyright © 2023